The Lumineers
The Lumineers |
---|
The Lumineers, Ամերիկացի երաժշտական խումբ մըն է, ուր իր ծագումը ունեցած է Տենվըր, Ամերիկայի Միացեալ Նահանգներուն մէջ: The Lumineers խումբը ստեղծուած է 2 անդամներու կողմէ՝ Ուեզլի Շուլթզ եւ Ճերեմայա Ֆրէյթս երբ 2002 թուականին, Ճոշ Ֆրէյթսը՝ Ճերեմային եղբայրը եւ Ուեզլիին մտերիմ բարեկամը կը մահանայ 19 տարեկանին[1] եւ որպէսզի իրենց ընկճումի վիճակէն դուրս գան, անոնք կը ստեղծեն The Lumineers անունով խումբը ու կը սկսին յօրինել ու գրել երգեր: The Lumineers խումբին առաջին համերգները տեղի ունեցան Նիւ Ճըրսիի մէջ[1][2]: Երգչուհի եւ ջութակահար Նէյլա Փեքարեք միացաւ խումբին 2010 թուականին[3]:
The Lumineers խումբը ճանչցուած է իրենց նշանաւոր Ho Hey երգով, որ հրատարակեցին 2012 թուականին:
Խումբին ալպոմը հրատարակուեցաւ 3 Ապրիլ, 2012 թուականին եւ Յունուար, 2013 թուականին գրաւեց 2-րդ դիրքը Billboard 200 ցանկին վրայ:
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ 1,0 1,1 «Folk-Rock Trio Discuss Their 2012 Self-Titled Album, Performing Live and Perform a Brief Acoustic Set»։ Grammy։ August 8, 2012։ արտագրուած է՝ April 15, 2015
- ↑ «The Lumineers Biography»։ Billboard։ արտագրուած է՝ April 15, 2015
- ↑ McDermott Maeve (June 17, 2012)։ «Meet roots rockers The Lumineers»։ USA Today։ արտագրուած է՝ April 15, 2015